Իսրայելը քննադատել է Պաղեստինի վարչակազմի նախագահ Մահմուդ Աբբասին![]() 29 սեպտեմբերի 2012 - 15:12 AMT PanARMENIAN.Net - Իսրայելի արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանը խստորեն քննադատել է Պաղեստինի վարչակազմի նախագահ Մահմուդ Աբբասին՝ անվանելով նրան պաղեստինա-իսրայելյան բանակցությունների հիմնական խոչընդոտը: Լիբերմանն ասել է, որ քանի դեռ Աբբասը իշխանության մեջ է, բանակցությունների վերսկսման ու հակամարտության լուծման շանսեր չկան: Արտգործնախարարը մեղադրել է Աբբասին Իսրայելի դեմ սադրանքների մեջ: ՄԱԿ ԳՎ նստաշրջանում Լիբերմանը հայտարարել է, որ միջազգային հանրությունը պետք է նպաստի, որ Աբբասը հեռանա պաշտոնից, եթե ցանկանում է, որ պաղեստինա-իսրայելյան բանակցություններում առաջընթաց լինի: «Իսրայելին շնորհակալ լինելու փոխարեն, որը փրկեց Պաղեստինը ընդամենը մի քանի օր առաջ ֆինանսական և հումանիտար կործանումից, նա որոշել է զրպարտել հրեական պետությունը, հայտնում է Ռոսբալտը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |