«ՄԵՆՔ» ազգային հայրենասիրական շարժում. Վարդան Օսկանյանին անձեռնամխելիությունից զրկելու քայլն անընդունելի է

«ՄԵՆՔ» ազգային հայրենասիրական շարժում. Վարդան Օսկանյանին անձեռնամխելիությունից զրկելու  քայլն անընդունելի է

PanARMENIAN.Net - ՄԵՆՔ» ազգային հայրենասիրական երիտասարդական շարժումը հայտարարություն է տարածել, արտեղ անըդունելի է համարում Վարդան Օսկանյանի Սիվիլիթաս» հիմնադրամի շուրջ վերջերս ծավալված իրադարձությունները: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «ՄԵՆՔ» ազգային հայրենասիրական երիտասարդական շարժումը իր բողոքի խոսքն է արտահայտում ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանի անձի և «Սիվիլիթաս» հիմնադրամի շուրջ վերջերս ծավալված իրադարձությունների վերաբերյալ:

«Մենք դեմ ենք ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանին անձեռնամխելիությունից զրկելու իշխանական ուժերի կտրուկ քայլերին, քանի որ նման տեսակ հարցի լուծումը կասկածի տակ է դնում մեր երիատասարդ սերնդի բարեկեցիկ ապագան: Ի՞նչ անելիք ունենք մենք այնպիսի երկրում, որտեղ անձեռնամխելիությունից են փորձում զրկել այնպիսի մարդու, ով ստացել է բարձր մակարդակի կրթություն արտասահմանում ՝ արևմուտքում և երկար տարիներ եղել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար»:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---