Սերգեյ Լավրով. Քաղաքական ռեժիմները փոխելու փորձերը հակասում են ՄԱԿ-ի կանոնադրությանը

Սերգեյ Լավրով. Քաղաքական ռեժիմները փոխելու փորձերը հակասում են ՄԱԿ-ի կանոնադրությանը

PanARMENIAN.Net - Քաղաքական ռեժիմները փոխելու փորձերը հակասում են ՄԱԿ-ի կանոնադրությանը, այդ կազմակերպության Գլխավոր վեհաժողովում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, գրում է «Ինտերֆաքս» գործակալությունը: «Մեր բոլոր գործողությունները պետք է հիմնվեն ՄԱԿ-ի կանոնադրության վրա, որտեղ չկա որևէ բան, որը իրավունք կտա զբաղվել ռեժիմների փոխարինմամբ»,-ասել է Լավրովը:

«Անթույլատրելի է ժողովուրդներին պարտադրել իրենց երկրների քաղաքական կառուցվածքը: Այս մասին պարզորոշ կերպով հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը` սեպտեմբերի 26-ին ելույթ ունենալով Կրեմլում»,-հիշեցրել է նախարարը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---