2018-ի ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչը տեղի կունենա Մոսկվայում՝ «Լուժնիկի»-ում![]() 30 սեպտեմբերի 2012 - 17:55 AMT PanARMENIAN.Net - 2018-ի ֆուտբոլի աշխարհի առաջնության առաջին խաղը, ինչպես նաև եզրափակիչը տեղի կունենան Մոսկվայում: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այդ մասին հաղորդել է ՌԴ սպորտի նախարար և «Ռոսիա 2018» կազմկոմիտեի նախագահ Վիտալի Մուտկոն: «Բացման խաղը կընդունի Մոսկվան, կիսաեզրափակիչը՝ Մոսկվան և Սանկտ Պետերբուրգը, եզրափակիչը՝ Մոսկվան՝ «Լուժնիկի»-ն»,- լրագրողներին հայտարարել է Մուտկոն: Մուտկոյի խոսքով, ընտրությունը կատարվել է պրագմատիկ նկատառումներից: «Լուժնիկի»-ն կարող է ընդունել 90 հազար մարդ: «Չէինք ցանկանա Սարանսկում կառուցել 90-հազարանոց մարզադաշտ»,- ասել է նա: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |