Կոսովոյի վարչապետը բացառում է երկիրն ալբանական և սերբական մասերի բաժանելու հնարավորությունը![]() 30 սեպտեմբերի 2012 - 18:14 AMT PanARMENIAN.Net - Կոսովոյի վարչապետ Հաշիմ Տաչին հայտարարել է, որ նա թույլ չի տա առանձնացնել Պրիշտինայից երկրամասի հյուսիսային շրջանները, որոնք հիմնականում բնակեցված են սերբերով, ինչպես ենթադրում են Սերբիայի իշխանությունների որոշ ներկայացուցիչներ: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, սերբերը (Կոսովոյի բնակչության 5-10 տոկոսը) չեն ճանաչում Կոսովոյի անկախությունը, որը միակողմանի կարգով հռչակված է Պրիշտինայի կողմից 2008-ի փետրվարի 17-ին: Հյուսիսային շրջաններում գործում են իշխանության տեղի մարմիններ, որոնք ֆինանսական և քաղաքական աջակցություն են ստանում Բելգրադից: Կոսվոյի վարչապետի խոսքով, Սերբիայի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո Կոսովոյի համար բաց կլինի ճանապարհը դեպի ՄԱԿ: Որոշ սերբական ներկայացուցիչներ, այդ թվում վարչապետ Իվիցա Դաչիչը, հայտարարում են, որ Կոսովոն պետք է բաժանել սերբական և ալբանական մասերի, իսկ Տաչին կարծում է, որ սահմանների վերագծումը կարող է վտանգավոր նախադեպ ստեղծել Բալկաններում: Կոսովոյի առաջնորդի խոսքով, հյուսիսային շրջաններում բնակվող սերբերը պետք է ինտեգրվեն Կոսովոյի հասարակության մեջ: «Սակայն այդ խնդիրը բարդ է, քանի որ Բելգրադը խաբել է նրանց 12 տարի՝ խոստանալով բաժանում: Դա (բաժանում) երբեք չի լինի»,- հավելել է քաղաքական գործիչը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |