Շախմատային Մեծ սաղավարտի երկրորդ շրջանը մեկնարկում է հոկտեմբերի 8-ին![]() 1 հոկտեմբերի 2012 - 11:00 AMT PanARMENIAN.Net - Սան Պաուլուում ավարտվել է Շախմատային Մեծ սաղավարտի եզրափակչի առաջին շրջանը: 5-րդ տուրում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը միավորներ է կիսել մրցաշարի առաջատար Ֆաբիանո Կարուանայի հետ: Վիշվանթան Անանդը ոչ ոքի է խաղացել Մանգուս Կարլսենի հետ, իսկ Ֆրանցիսկո Վալյեխո Պոնսը` Սերգեյ Կարյակինի: Շախմատային Մեծ սաղավարտի երկրորդ շրջանը կանցկացվի Բիլբաոում: 6-րդ տուրը կմեկնարկի հոկտեմբերի 8-ին, իսկ մրցաշարը կավարտվի հոկտեմբերի 13-ին: Տվյալ պահին Կարուանան ունի 11 միավոր և զբաղեցնում է 1-ին հորիզոնականը, Արոնյանը 7 միավորով 2-րդ հորիզոնականում է, իսկ Կարլսենը 6 միավորով 3-րդն է: Հաջորդ տուրում Արոնյանը կխաղա Կարյակինի, Պոնսը` Անանդի, Կարուանան` Կարլսենի հետ: Հաղթանակի համար շախմատիստը ստանում է 3 միավոր, ոչ ոքի համար` 1, պարտության համար` 0: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |