Լևոն Արոնյանը ՖԻԴԵ վարկանիշում 2821 միավորով կրկին երկրորդ տեղում է![]() 1 հոկտեմբերի 2012 - 13:00 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 10-ին ՖԻԴԵ-ն հրապաևրակել է աշխարհի ուժեղագույն շախմատիստների վարկանիշը: Լևոն Արոնյանը Համաշխարհային օլիմպիադայում հաջող ելույթից հետո վաստակել է 2821 միավոր և կրկին երկրորդ տեղում է: Նա վարկանիշի առաջատար Մագնուս Կարլսենին զիջում է 22 միավորով: Առաջատարների եռյակը եզրափակում է Վլադիմիր Կրամնիկը Ռուսաստանից 2795 միավորով: Մեկ այլ հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը 2703 միավորով բարձրացել է 47-րդ տեղը, Սերգեյ Մովսիսյանը 2699 միավորով նահանջել է 52-րդ տեղը, Գաբրիել Սարգսյանը բարձրացել է 56-րդ տեղը 2692 միավորով: Հայաստանի 2012 թվականի չեմպիոն Տիգրան Պետրոսյանը 97-րդ տեղում է 2659 միավորով: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |