ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ ՎՐԱՍՏԱՆ Է ՈՒՂԵՎՈՐՎԵԼ ԱՌԱՋԻՆ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ԼԱՍՏԱՆԱՎԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԲԵՌՆԵՐՈՎ24 մարտի 2005 - 06:11 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի համար նախատեսված բեռներով առաջին եկաթուղային լաստանավը նախօրեին Կովկաս նավահանգստից (Ռուսաստան) մեկնել է Փոթի (Վրաստան), հաղորդում է ՌԴ տրանսպորտի նախարարությունը: Առաջին ուղերթն է կատարում «Անենկով» լաստանավը 18 վագոններով, որոնք բեռնված են ցորենով եւ եգիպտացորենով: Երկրորդ ուղերթը, նույնպես ցորենով, նախատեսվում է հաջորդ շաբաթվա սկզբում: Կովկաս (Ռուսաստան, Կրասնոդարի երկրամաս) եւ Փոթի ( Վրաստան) նավահանգիստների միջեւ երկաթուղա-լաստանավային հաղորդակցություն բացելու մասին համաձայնագիրը ստորագրվել էր 2005 թ. հունվարի 10-ին Թբիլիսիյում: Կողմերը նաեւ ստորագրել են համաձայնագիր բեռնափոխադրումների կանոնների եւ շահագործման ժամանակավոր կանոնների մասին: Սեւ եւ Ազովի ծովերով լաստանավային փոխադրման բացումը հատկապես կարեւոր է վերջին 12 տարիների ընթացքում Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ ցամաքային երկաթուղային հաղորդակցության բացակայության պայմաններում: Այն դադարեցվել է 1992 թ. օգոստոսին Աբխազիայում զինված հակամարտության ծավալումից հետո: «Փոթի-Կովկաս» լաստանավային անցումից կօգտվեն ոչ միայն Վրաստանն ու Ռուսաստանը, այլ նաեւ Հայաստանը, Ադրբեջանն ու Կենտրոնական Ասիան: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |