Գլխավոր դատախազ. Դատախազությունը բավարար ապացույցներ ունի Օսկանյանի կողմից խոշոր գումարներ յուրացնելու վերաբերյալ![]() ![]() PanARMENIAN.Net - Դատախազությունը բավարար ապացույցներ ունի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, ՀՀ ԱԳՆ նախկին ղեկավար Վարդան Օսկանյանի կողմից զգալի ֆինանսական միջոցներ յուրացնելու վերաբերյալ, որոնք բարեգործական նպատակներով հանձնվել են «Սիվիլիթաս» հիմնադրամին: Այդ մասին հայտարարել է Հայաստանի գլխավոր դատախաղ Աղվան Հովսեփյանը խորհրդարանում Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցի քննարկման ժամանակ: Գլխավոր դատախազի խոսքով, Օսկանյանը յուրացրել է «Սիվիլիթաս» հիմնադրամին տրամադրված ավելի քան 1 մլն դոլար, որը գտնվում է նրա անձնական հաշվի վրա: Հովսեփյանի խոսքով, ապացուցվել է, որ 181 հազար դոլարն Օսկանյանն օգտագործել է անձնական նպատակներով: Նա նաև նշել է, որ Օսկանյանը հրաժարվում է ցուցմունք տալ, բայց առկա են այլ վկաների և 2010-2012թթ. հիմնադրամի ֆինանսական հաշվետվությունները: Դրա հետ կապված գլխավոր դատախազը կոչ է արել պատգամավորներին բավարարել Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու հայտը, որպեսզի նրան հնարավոր լինի խոշոր չափերի ֆինանսական միջոցներ յուրացնելու քրեական գործի մեջ ներգրավել որպես մեղադրյալ: Ավելի վաղ HUNTSMAN BUILDING PRODUCTS ընկերությունն Օսկանյանի անձնական հաշվին փոխանցել է 1 մլն 427 հազար դոլար «Սիվիլիթաս» հիմնադրամի կարիքների համար: Ինչպես հայտարարել են հիմնադրամի ներկայացուցիչները, այդ գումարից 710 հազարն Օսկանյանն արդեն փոխանցել է հիմնադրամին: Գումարի մնացած մասը տոկոսների հետ` 810 հազար դոլար, բարեգործների ցանկությամբ մնում է Վարդան Օսկանյանի անձնական տնօրինության տակ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |