ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ն առաջինը Հայաստանում թողարկել է արտարժույթով արտահայտված պարտատոմսեր![]() 1 հոկտեմբերի 2012 - 13:45 AMT PanARMENIAN.Net - ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ն հոկտեմբերի 1-ին հայտարարել է արժեկտրոնային պարտատոմսերի 5-րդ թողարկման մասին: «Սա աննախադեպ քայլ է, քանի որ մենք առաջինն ենք թողարկում դոլարային պարտատմոսեր»,-հայտարարել է բանկի գործադիր տնօրենի տեղակալ Դավիթ Հարությունյանը: Ըստ նրա, թողարկվել է 40 000 անվանական, ոչ փաստաթղթային, արժեկտրոնայինպարտատոմս՝ 25 մլն դոլար անվանական արժեքով, 9 տոկոս տարեկան տոկոսադրույքով, 36 ամիս շրջանառության ժամկետով: «Պարտատոմսերի տեղաբաշխումը իրականացվելու է հոկտեմբերի 5-ից՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում»,-ասել է նա: Հարությունյանը հավելել է, որ պարտատոմսերը ցուցակվելու են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա բորսայում, իսկ որպես գնանշող հանդես կգա «Ռենեսա» ներդրումային ընկերությունը: ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ի Գլխավոր տնօրեն՝ Կոնստանտին Սարոյանը ողջունեց ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի նախաձեռնությունը՝ նշելով, որ պարտատոմսերի այս թողարկումը հատկապես ուշագրավ է նրանով, որ այն առաջինն է ՀՀ արժեթղթերի շուկայում արտարժույթով արտահայտված արժեթղթերի շարքում: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |