ՎՏԲ-Հայաստան Բանկը բարձրացրել է ֆիզիկական անձանց ավանդների տոկոսադրույքները

ՎՏԲ-Հայաստան Բանկը բարձրացրել է ֆիզիկական  անձանց ավանդների տոկոսադրույքները

PanARMENIAN.Net - 2012 թվականի հոկտեմբերի 1-ից ՎՏԲ-Հայաստանը բարձրացրել է ֆիզիկական անձանց բոլոր ավանդատեսակների տոկոսադրույքը և մինչև տարեվերջ տոկոսագումարները կվճարի ավանդի ժամկետի սկզբին, անմիջապես ավանդը ձևակերպելիս: Առավելագույն բարձր տոկոսադրույքը սահմանված է «ՎՏԲ-Հեռանկար+» ավանդի համար` 13,5% դրամայիվ ավանդի համար: ՎՏԲ-Հայաստան Բանկը տրամադրում է իր հաճախորդներին բազում տարբերակներ արդյունավետորեն խնայողություններ կատարելու և այն բազմապատկելու համար: Մասնավորապես, դրանց են պատկանում միջոցների մասնակի ելքագրումների հնարավորություն, ժամանակից շուտ ավանդի փակման դեպքում հատուկ պայմաններ, երկարացում և տոկոսի կապիտալացում: Տվյալ պահին առավել արդիական ավանդատեսակ է համարվում “Փոխարկելի” ավանդը, որը թույլ է տալիս խուսափել արտարժութային անցանկալի տատանումները, ստանալ լրացուցիչ եկամուտ, ինչպես նաև հնարավորություն է ընձեռում մի քանի անգամ ամբողջությամբ փոխել ավանդի արժույթը, առանց պայմանագրի խզման, պահպանելով կուտակված տոկոսները:

ՎՏԲ-Հայաստան Բանկի գլխավոր տնօրեն-տնօրինության նախագահի ժ/պ` Յու. Գուսևը նշել է. «Տոկոսադրույքների բարձրացումը հանդիսանում է օբյեկտիվ գործընթաց, և մենք հասկանում ենք, որ հաճախորդներին շահավետ է ֆիքսել բարձր ավանդային տոկոսադրույքներ երկար ժամկետով: Մեր բանկը բավականին օպերատիվ է արձագանքում շուկայում ծառայությունների փոփոխմանը և փորձում է գնալ ավանդատուներին ընդառաջ: Իր մեջ ներառելով գրավիչ պայմաններ և վստահության բարձր աստիճան, ՎՏԲ-Հայաստան Բանկի ավադները այսօրվա դրությամբ առավելագույնս համապատասխանում են մեր հաճախորդների պահանջներին»:

Տվյալ պահին ՎՏԲ-Հայաստան Բանկում գործում է վեց տեսակի ավանդ հաճախորդների համար առավել ճկուն և հարմարավետ պայմաններով: Բացի այդ, ավանդատուներին որպես նվեր Բանկը անվճար տրամադրում է Visa միջազգային վճարային քարտ ավանդի գումարի 90% չափով վարկային գծով:

2012 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ բանկի մանրածախ ժամկետային ավանդային պորտֆելը կազմում է 53 639 մլն ՀՀ դրամ 2011 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատությամբ ավելանալով 50%-ով., հաղորդում է բանկի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---