Լեհաստանի երկու քաղաքներում խաչքարեր են տեղադրվել 1 հոկտեմբերի 2012 - 16:07 AMT PanARMENIAN.Net - Աշխարհի հայ նկարիչների միությունը, «ԱրմենՏել» ընկերության (ապրանքանիշը Beeline) աջակցությամբ Լեհաստանի երկու քաղաքներում տեղադրել է հայ և լեհ ժողովրդների բարեկամությունը խորհրդանշող խաչքարեր: Լեհաստանի խոշորագույն քաղաքներից մեկի` Վրոցլավի կենտրոնում տեղադրվել է խաչքար, որը նշանավորում է հայ և լեհ ժողովրդների դարավոր բարեկամությունը: Եվս մեկ խաչքար տեղադրվել է Հովհաննես Պողոս Բ ծննդավայր Օլշթեյն քաղաքում: Այն խորհրդանշում է Հայաստանի և Լեհաստանի բարեկամությունը և պոնտիֆիկի հիշատակը: 4.5 և 3.5 մետր բարձրությամբ բնական կարմիր տուֆից պատրաստած խաչքարերի հեղինակներն են Տարոն Մարտիրոսյանը և Բագրատ Բալաբեկյանը: Խաչքարերի բացման արարողություններին ներկա էին Լեհաստանի խորհրդարանի նախագահը, մշակույթի նախարարը, պետական և հոգևոր գործիչներ, ինչպես նաև Աշխարհի հայ նկարիչների համանախագահները և «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրենը: «Խաչքարը` հայ ազգի, նրա պատմության և կրոնի ամենահայտնի կերպարն է և ամենաճանաչված խորհրդանիշը: Դարեր ի վեր, առ այսօր խաչքարը հանդիսանում է ոչ միայն հայկական արվեստի հուշարձան, այլ նաև ազգի ոգու արտահայտություն: Նախիջևանի խաչքարերի ոճով պատրաստված այս հուշարձանները կդարնան հայ և լեհ ժողովուրդների ևս մեկ խորհրդանիշ», - նշեց Աշխարհի հայ նկարիչների միության համանախագահ Ղազար Միրզոյանը: «Հազարավոր տարիներ խաչքարերը տեղադրվել են պատմական և մշակութային նշանակալի իրադարձությունների պատվին: Արվեստի այս կոթողները կրում են հայ ժողովրդի ոգին ու հիշողությունը, հարուստ պատմությունը և մշակույթը: Հանդիսանալով Հայաստանի ազգային օպերատոր, «ԱրմենՏել» ընկերությունը մշտապես աջակցում է հայ ժողովրդի մշակութային ժառանգության պահպանման ծրագրերին: Աշխարհի հայ նկարիչների հետ մեր համագործակցությունը` բարի ավանդույթ է, և շատ հաճելի է տեսնել, որ մեր ներդրումը հնարավորություն ընձեռեց տեղադրել ոչ միայն հայոց հարուստ պատմության երկու հուշակոթող, այլև Հայստանի և Լեհաստանի բարեկամության երկու խորհրդանիշ», - նշեց «ԱրմենՏել» ՓԲԸ: Խաչքարն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության» ցանկում` «Խաչքարի խորհուրդը և խաչքարագործությունը. հայկական խաչքարեր» ձևակերպմամբ: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |