Օսկանյանն իր դեմ հարուցված գործը համարում է ճնշում ԲՀԿ հանդեպ նախագահական ընտրություններից առաջ![]() ![]() PanARMENIAN.Net - «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության անդամ Վարդան Օսկանյանը գտնում է, որ իր դեմ հարուցված գործը ճնշում է ԲՀԿ հանդեպ նախագահական ընտրություններից առաջ: Նա նշել է, որ ԲՀԿ-ն այն քաղաքական ուժն է, որ կարող է իրական այլընտրանք հանդիսանալ գործող իշխանություններին, իսկ իշխանություններն իրենց հերթին, ցույց տվեցին, որ ոչ մի այլընտրանք չեն հանդուրժի: Նա հավելել է, որ ներքին և արտաքին քաղաքականության մեջ իշխանությունների ձախողման պայմաններում իշխանությունների այս դիրքորոշումը վտանգավոր է Հայաստանի համար: Օսկանյանը հավելել է, որ Հայաստանի ապագան կախված է մրցունակ պայմանների ստեղծումից: «Հայաստանը չունի քաղաքական, տնտեսական, աշխարհաքաղաքական լծակներ բռնատիրության համար: Վստահ եմ, որ ձեզանից (պատգամավորներից) ոչ ոք դրանում շահագրգռված չէ»,-ասել է նա: ԱԳ նախկին նախարարը հավելել է, որ իրեն պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցը ոչ միայն իր անձնական կամ ԲՀԿ հարցն է, այլ ողջ երկրի: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |