Լիբիայի հետախուզության աշխատող. Բաշար Ասադն առանցքային դեր է խաղացել Քադդաֆիին բռնելու մեջ![]() 1 հոկտեմբերի 2012 - 18:02 AMT PanARMENIAN.Net - Սիրիայի նախագահ Բաշար Ասադն առանցքային դեր է խաղացել Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադդաֆիին բռնելու մեջ, գրում է բրիտանական The Daily Telegraph թերթը` մեջբերելով լիբիական հետախուզության նախկին աշխատող Ռամի ալ Ուբեյդիին: Նրա հաղորդմամբ, սիրիական կառավարությունը ֆրանսիական հատուկ ծառայություններին հաղորդել է Քադդաֆիի արբանյակային հեռախոսի համարը, որով նրանց հաջողվել է պարզել նրա գտնվելու վայրը: Ինչպես հաղորդում է հրատարակությունը, հեռախոսի մասին տվյալների փոխանցումը տեղի է ունեցել այն պահին, երբ միջազգային հանրության ուշադրությունը Լիբիայից տեղափոխվել է Սիրիայում աճող բռնության վրա: «Դրա փոխարեն Բաշար Ասադը ֆրանսիացիների կողմից խոստում է ստացել իրեն ժամանակ տրամադրել և թուլացնել ռեժիմի վրա քաղաքական ճնշումը, ինչն էլ տեղի է ունեցել»,- ասել է ալ Ուբեյդին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |