Փաշինյանը զարմացած է, որ ԱԳՆ նախկին ղեկավարին արտերկրից 2 մլն դոլար են փոխանցել![]() 1 հոկտեմբերի 2012 - 17:02 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը զարմանք է հայտնել առ այն, որ ԱԳՆ նախկին ղեկավարին, որը տիրապետում է պետական գաղտնիք հանդիսացող հարցերին և որը զբաղվել է ղարաբաղյան կարգավորմամբ, ինչ-որ ընտանիք արտերկրից 2 մլն դոլար է փոխանցել: Այդ մասին Փաշինյանը հայտարարել է ԱԺ-ում ընթացող քննարկամը ԲՀԿ անդամ և ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու մասին քննարկման ժամանակ: «Ես սա ասում եմ Ձեզ, քանի որ 2008թ. դուք մեղադրում էիք մեզ, որ մենք արտերկրից ստացած գումարներ ենք օգտագործել իրավիճակի ապակայունացման համար»,-ասել է նա: Նա հավելել է նաև, որ ոչ Օսկանյանը, ոչ որևէ մեկը ներողություն չի հայցել այդ մեղադրանքների համար: Իր հերթին Վարդան Օսկանյանն ասել է, որ Փաշինյանի ձայնն իրեն պետք չէ և նա կարող է դեմ քվեարկել: ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը սեպտեմբերի 27-ին միջնորդությամբ դիմել էր ԱԺ՝ առաջարկելով պատգամավորական անձեռնմխելիությունից զրկել ԲՀԿ խմբակցության անդամ, ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանին «Սիվիլիթաս» հիմնադրամի կողմից «փողերի լվացման» գործի հետաքննության շրջանակներում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |