Շարմազանովին անհասկանալի են ԲՀԿ հանդիմանությունները, թե Օսկանյանի գործը քաղաքական պատվեր է![]() 1 հոկտեմբերի 2012 - 17:09 AMT PanARMENIAN.Net - ԱԺ փոխխոսնակ, իշխող ՀՀԿ կուսակցության ներկայացուցիչ Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է «Բարգավաճ Հայաստանի» այն մեղադրանքը, թե Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ գործը ԲՀԿ քաղաքական հետապնդում է: Ըստ ԱԺ փոխխոսնակի, իր համար անհասկանալի է ԲՀԿ-ական իր գործընկերների այդքան մեծ զգացմունքայնությունը: «Ես ամենևին այն կարծիքի չեմ, որ որևէ քաղաքական ուժ Հայաստանում հետապնդման է ենթարկվում»,-ասել է նա: Շարմազանովը հորդորել է բոլորին սպասել քննարկումների ավարտին ԱԺ-ում՝ նշելով, որ ամեն ինչ պետք է արվի իրավաբանական հարթության վրա, և խոսքը չի գնում Վարդան Օսկանյանին ձերբակալելու մասին: Ինչ վերաբերում է Օսկանյանի մեղադրանքներին իշխանությունների հասցեին, թե նրանք այլընտրանք չեն հանդուրժում և իր գործը սպառնում է ժողովրդավարությանը Հայաստանում, ապա Շարմազանովը հայտարարել է, որ այդ հարցերի պատասխանները կտան նրա կուսակիցները ԲՀԿ-ից: Նա միայն նկատել է, որ 10 տարի առաջ հաստատ ժողովրդավարության հետ կապված իրավիճակը Հայաստանում ավելի բարվոք չէր, քան հիմա»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |