Համայն եզդիների հոգևոր առաջնորդի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ազգային ժողով 1 հոկտեմբերի 2012 - 17:17 AMT PanARMENIAN.Net - ՀՀ Ազգային Ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հոկտեմբերի 1-ին հանդիպում ունեցավ Համայն եզդիների հոգևոր առաջնորդ Միրե -Միրա Թախսին Բեգի գլխավորած պատվիրակության հետ: Ողջունելով պատվիրակության այցն Ազգային ժողով` Էդուարդ Շարմազանովը նշեց, որ հայ և եզդի ժողովուրդները պատմականորեն միշտ եղել են բարեկամներ, և այդ եղբայրական հարաբերությունները ներկայում էլ շարունակվում են: Ինչպես Իրաքի հայ համայնքն է մշտապես զգում եզդի դրացիների աջակցությունը, այնպես էլ Հայաստանի եզդիներն են հատուկ վերաբեմունքի արժանանում: Փոխնախագահի խոսքով` հայերը միշտ էլ հիշում են եզդի ժողովրդի մասնակցությունն անցյալ դարասկզբի մայիսյան հերոսամարտերին, երբ ցեղասպանություն ապրած հայ ժողովուրդը Բաշ Ապարանի, Սարդարապատի և Ղարաքիլիսայի ճակատամարտերում կռիվ էր տալիս իր անկախության համար, եզդիները, Ջհանգիր Աղայի և այլ եզդի հրամանատարների գլախավորությամբ հայերի հետ միասին մասնակցեցին այդ պայքարին: Եզդիներն ակտիվ մասնակցություն ունեցան նաև Արցախյան հերոսամարտին, հայտնում է ԱԺ մամլո ծառայությունը: Էդուարդ Շարմազանովը վստահություն հայտնեց, որ Հայաստանում Միրե -Միրա Թախսին Բեգի գլխավորած ներկայացուցչական պատվիրակության այս այցը մեծապես կնպաստի երկու ժողովուրդների բարեկամական հարաբերությունների հետագա խորացմանը: Փոխնախագահը հյուրերին ներկայացրեց Հայաստանում ազգային փոքրամասնությունների նկատմամբ տարվող քաղաքականությունը, նշելով, որ ամենալայն հնարավորություններ են ստեղծված վերջիններիս հոգևոր, մշակութային և ազգային արժեքների պահպանման ու զարգացման համար, ընդհուպ ազգային լեզվով ռադիոժամի ու տպագիր մամուլի առկայությունը: Նրա ներկայացմամբ` Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները լավ հնարավորություններ ունեն և ակտիվորեն մասնակցում են երկրի հասարակական, քաղաքական, մշակութային անցուդարձին: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, Միրե -Միրա Թախսին Բեգը նույնպես վստահություն հայտնեց, որ այս այցը նոր խթան կհանդիսանա հայ և եզդի ժողովուրդների բարեկամական հարաբերությունների զարգացմանը: Երկուստեք կարևորվեց հաճախակի փոխայցելությունների կազմակերպումը` ամենատարբեր մակարդակներով: Այդ տեսանկյունից Էդուարդ Շարմազանովը կարևորեց ժամանակին Հայաստանի և Իրաքի խորհրդարանների միջև երբեմնի աշխույժ կապերի վերականգնումը: Հանդիպմանն անդրադարձ եղավ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի ևս: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ և շնորհավորական ուղերձ հղել․ Կողմ ենք, որ հարաբերությունները շարունակեն զարգանալ ՌԴ նախագահը Փաշինյանին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով Բագրատ սրբազանի գլխավորած շարժման կողմնակիցներն ավտոերթով ուղևորվել են Գյումրի «Գնում ենք Գյումրի, երեխաներին այցելենք, հետո էլ հանրահավաք ունենք»,–ասել է նա |