Նիկոլ Փաշինյանն Օսկանյանի գործը համարում է իշխանությունների ու ԲՀԿ-ի «էժանագին քաղաքական շոու»![]() 1 հոկտեմբերի 2012 - 17:55 AMT PanARMENIAN.Net - ԱԺ Հայ ազգային կոնգրեսի խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը գտնում է, որ ԲՀԿ անդամ, ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի գործն ոչ այլ ինչ է, քան իշխանությունների ու ԲՀԿ-ի «էժանագին քաղաքական շոուն»: Այդ մասին նա հայտարարել է խորհրդարանում Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու մասին քննարկումների ժամանակ: Ըստ Փաշինյանի, առաջիկա նախագահական ընտրությունների ժամանակ շրջանառության մեջ կդրվի այն գաղափարը, որ նախորդ ընտրությունները քաղաքական ցնցումների պատճառ դարձան և այժմ պետք է խուսափել դրանից ու համախմբել ժողովրդին, որի արդյունքում կոալիցիոն կառավարությունը կփոխարինվի ազգային միասնության կառավարությամբ՝ նախագահական ընտրությունների ժամանակ «երդվյալ թշնամիներ» նախկին գործընկերները կրկին կմիավորվեն: Փաշինյանը նշել է, որ «իր համար անընդունելի է 2008թ. ողբերգական իրադարձությունների համար մեղավորներին պաշտպանելը և նա չի կարող քվեարկել նրանց օգտին»: «Ինձ համար Վարդան Օսկանյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը նույն հանցավոր խմբի անդամներ են, որը գնդակահարեց մարդկանց 2008թ. մարտի 1-ին»,-ասել է Փաշինյանը: ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը սեպտեմբերի 27-ին միջնորդությամբ դիմել էր ԱԺ՝ առաջարկելով պատգամավորական անձեռնմխելիությունից զրկել ԲՀԿ խմբակցության անդամ, ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանին «Սիվիլիթաս» հիմնադրամի կողմից «փողերի լվացման» գործի հետաքննության շրջանակներում:--ԿԱ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |