Աֆղանստանում ահաբեկչության արդյունքում զոհվել է 14 մարդ, որոնցից 3-ը ՆԱՏՕ-ի զինծառայողներ 1 հոկտեմբերի 2012 - 18:38 AMT PanARMENIAN.Net - Աֆղանստանի հարավ-արևելքում տեղակայված Խոստ քաղաքում հոկտեմբերի 1-ին տեղի է ունեցել ահաբեկչություն: Պայթյունի արդյունքում, որն իրականացրել է մահապարտ-ահաբեկիչը, զոհվել է առնվազն 14 մարդ, այդ թվում` ՆԱՏՕ-ի երեք զինծառայողներ: Եվս 40 մարդ վիրավորվել է, հաղորդում է Agence France-Presse-ը` հղելով տեղի ԶԼՄ-ներին: Զոհերի թվում են 6 քաղաքացիներ, աֆղանական ոստիկանության 4 աշխատակիցներ և թարգմանիչ: Պայթյունը տեղի է ունեցել շուկայում մեծ թվով մարդկանց կուտակման ժամանակ: BBC News-ը հաղորդում է, որ ՆԱՏՕ-ի զորքերի հրամանատարությունն առայժմ տեղեկատվություն չի հաղորդում դաշինքի զոհվցած զինծառայողների ազգային պատկանելության վերաբերյալ: Ահաբեկչության համար պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Թալիբան» շարժումը, որի կայքում նշվում է ահաբեկչի անունը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |