Մեկնարկել են հրամանատարաշտաբային զորավարժությունները

Մեկնարկել են հրամանատարաշտաբային զորավարժությունները

PanARMENIAN.Net - ՀՀ ԶՈւ մարտական պատրաստության պլանի համաձայն` հոկտեմբերի 1-ից մեկնարկել են մեկամսյա ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները: Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնում են ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունից:

Զորավարժությունների նպատակներն են ՀՀ ԶՈՒ ծավալման և մարտական կիրառման պլանների գործնական ստուգումը, ներգրավված ուժերի և միջոցների մարզումը, զորահավաքային խնդիրների կատարման ուղղությամբ ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, ՀՀ ԶՈւ ղեկավարման օղակներին և զորահավաքային ռեսուրսներին գործնական փորձի հաղորդումը, զորավարժություններին ընդգրկված ուժերի, միջոցների, զորահավաքային մարմինների և ռեսուրսների հնարավորությունների ուսումնասիրումը և ճշգրտումը, շտաբների գործողությունների ներդաշնակումը:

Անցկացվող զորավարժությունները հնարավորություն կտան կատարելագործել պաշտպանության նախապատրաստման և վարման մարտական խնդիրների կատարման, զորքերի վերախմբավորման և փոխգործակցության գործնական հմտությունները, անձնակազմի դաշտային վարժվածության մակարդակը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---