Էստոնացի բժիշկները համընդհանուր գործադուլ են սկսել 1 հոկտեմբերի 2012 - 19:25 AMT PanARMENIAN.Net - Էստոնացի բժիշկները, որոնք պահանջում են 20 տոկոսով բարձրացնել իրենց և մոտ 40 տոկոսով` բուժքույրերի և բուժանձնակազմի աշխատավարձը, հոկտեմբերի 1-ին համընդհանուր գործադուլ են սկսել: Առողջապահության նախարարության գործառույթներ կատարող Էստոնիայի Հիվանադանոցների խորհրդի կասսան, փորձելով կանխել գործադուլը, վերջերս որոշում կայացրեց հաջորդ տարվանից բժիշկների աշխատավարձը բարձրացնել 3, իսկ բուժքույրերին ու բուժանձնակազմինը` 6 տոկոսով: Սակայն բժիշկներն այդ առաջարկությանը կասկածամտորեն են վերաբերել: Երկուշաբթի օրը կդադարեցվի ամբուլատոր բուժումը Տալինի և երկրի մեծությամբ երկրորդ քաղաք Տարտուի հիվանդանոցներում: Եթե գործադուլը հասնի մաքսիմալ չափերի, ապա կդադարեցվի պլանային բուժումը Տալինում, Տարտուում, Կուրեսսաարում և այլ քաղաքներում: Աշխատելու են միայն շտապ օգնության և անհապաղ բուժօգնության բաժանմունքները, բուժօգնություն է տրամադրվելու մինչև 18 տարեկան երեխաներին, հղի կանանց, օնկոլոգիական խնդիրներ ունեցող հիվանդներին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | ԱԳՆ շենքի մոտից բերման ենթարկված 27 քաղաքացին ազատ է արձակվել Քննչական կոմիտեն նրանց կասկածում էր առևերույթ զանգվածային անկարգությունների մասնակցելու մեջ Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը կմնան ազատության մեջ. Միջնորդությունը մերժվել է Հանրային մեղադրողը միջնորդություն էր ներկայացրել դատարան 3 ամիս կալանք պահանջելով նրանց համար ԱԱԾ-ն տվյալներ չի գտել Բագրատ սրբազանի՝ գործակալ լինելու մասին․ Նա պահանջում է ձերբակալել զրպարտողներին «Ստուգմամբ նման տվյալներ չեն հայտնաբերվել», - ասել են ԱԱԾ-ից Բագրատ սրբազանի գլխավորած երթը հեռացել է ՔԿ-ի մոտից․ «Մեր ասելիքն ասել ենք՝ հետամուտ ենք լինելու, որ պահանջը կատարվի» ՔԿ–ին կոչ են արել քրեական վարույթներ նախաձեռնել բռնի ուժ կիրառած ոստիկանների նկատմամբ |