Վահան Հովհաննիսյանը ՀԱԿ-ին հիշեցրել է` ինչպես էին ձերբակալությունից առաջ ծեծի ենթարկվում պատգամավորները Տեր-Պետրոսյանի օրոք![]() 1 հոկտեմբերի 2012 - 19:52 AMT PanARMENIAN.Net - ՀՅԴ պատգամավոր Վահան Հովհաննիսյանը մեկնաբանել է ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի քննադատությունը Վարդան Օսկանյանի և իշխանությունների հասցեին: «Դա ասում են մարդիկ, որոնց օրոք պատգամավորներին ձերբակալությունից առաջ ծեծի էին ենթարկում: Այժմ առաջընթաց կա` պատգամավորին ձերբակալությունից առաջ ծեծի չեն ենթարկում»,-հեգնանքով նկատել է նա: Հովհաննիսյանը նաև նկատել է, որ բանը հասել է նրան, որ ՀԱԿ ներկայացուցիչները մեղադրել են Վարդան Օսկանյանին լրտեսության մեջ: Ինչ վերաբերում է գլխավոր դատախազի` Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու դիմումին, ապա Հովհաննիսյանը հայտարարել է, որ «սա այն դեպքը չէ, երբ անձեռնմխելիությունից զրկելով` նպաստում ենք արդարադատությանը»: Ընդ որում, նա հավելել է, որ Դաշնակցությունը դեմ է պատգամավորական անձեռնմխելիությանը: Դաշնակցության ներկայացուցիչը նաև առաջարկել է մյուս պատգամավորներին պատմել իրենց հարստության աղբյուրների մասին, ինչպես այսօր դա արել է Վարդան Օսկանյանը: «Շատերը չեն կարողանա, քանի որ տեղում կձերբակալվեն` առանց պատգամավորական անձեռնմխելիությունից զրկվելու»,-նկատել է նա: Հովհաննիսյանը նաև հեգնանքով հարցրել է ՀՀ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, հնարավոր է արդյոք նման գործ գործ հարուցել նաև իր նկատմամբ, հաշվի առնելով այն, որ նա ևս օգտագործում է իր անձնական հաշիվները բարեգործական «Օգնիր եղբորդ» նախաձեռնությունում`ուղղված սիրիահայերին օգնելուն: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |