Հայաստանում Զբոսաշրջության միջազգային օրը նշել են շնորհավորանքներով և նվերներով 1 հոկտեմբերի 2012 - 20:04 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 1-ին Երևանում արդեն 4-րդ անգամ նշել են Զբոսաշրջության միջազգային օրը: Չնայած որ տոնի պաշտոնական օրը սեպտեմբերի 27-ն է, այնուամենայնիվ, ոլորտի ներկայացուցիչները ոչ պակաս ոգևորվածությամբ էին սպսում շնորհավորանքներին, այդ թվում` Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Թալեբ Ռիֆայից, ինչպես նաև 2012-ի ընթացքում իրականացված աշխատանքների և նվաճումների համար պարգևներին: Ինչպես ընդգծել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, զբոսաշրջության ոլորտը, որը վերջին տարիներին աճ է գրանցում, ՀՀ կառավարության համար առաջնայիններից է: Այս առնչությամբ նա նաև կարևորել է այս ոլորտում պետությունների համագործակցությունը` մասնավոր սեկտորը, որի շնորհիվ հնարավոր է եղել կյանքի կոչել բազմաթիվ ծրագրեր: Գերատեսչության ղեկավարը նաև հիշեցրել է, որ աշնանը Երևանը կվերածվի զբոսաշրջության միջազգային մայրաքաղաքի, քանի որ այստեղ կհավաքվեն ամբողջ աշխարհի` ոլորտը ներկայացնող բարձրաստիճան պաշտոնյաներ` մասնակցելու Հայաստանի համար նախադեպը չունեցող միջազգային զբոսաշրջական կոնֆերանսին, որին կմասնակցի նաև ԶՀԿ գլխավոր քարտուղարը: Միջոցառման արդյունքում շնորհվեցին ArmTourism Awards 2012 մրցանակներ: ՀՀ վարչապետի շնորհակալագրի է արժանացել Ռուբեն Վարդանյանը, ինչպես նաև «Ավստրիական ավիաուղիները»: Իսկ ՀՀ էկոնոմիկայի նախարարության ոսկե մեդալների արժանացան «Անի տուր» տուրիստական գործակալությունը և Հովհաննես Շիրազի թանգարաի էքսկուրսավար Նարինե Խաչատրյանը, զբոսաշրջության զարգացման գործում ավանդի համար պարգևատրվեցին նաև ոլորտի այլ ներկայացուցիչներ: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |