Արծվիկ Մինասյանը կոչ է արել գլխավոր դատախազին չխայտառակել Հայաստանին և ետ վերցել Օսկանյանի գործով իր դիմումը

Արծվիկ Մինասյանը կոչ է արել գլխավոր դատախազին չխայտառակել Հայաստանին և ետ վերցել Օսկանյանի գործով իր դիմումը

PanARMENIAN.Net - ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի չհիմնավորված դիմումը` ԲՀԿ պատգամավոր և ՀՀ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ, ապտակ է Հայաստանի ամբողջ պետական ապարատին: Այս մասին «Օսկանյանի գործով» խորհրդրանական քննարկման մասին հայտարարել է ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

Ըստ նրա, այս պատմությունը նման է «Մենք ենք մեր սարերը» ֆիլմի մի դրվագի, որտեղ «Ռևազը պարոն Հանթսմանն է կամ «Սիվիլիթաս» հիմնադրամը, իսկ ոչխարները` փոխանցված դրամական միջոցները»:

Մինասյանն ընդգծել է, որ Օսկանյանը կարող էր սեփական հայեցողությամբ օրենքի և Հիմնադրամի կանոնադրության համաձայն տնօրինել այդ միջոցները, իսկ գլխավոր դատախազի դիմումը հստակ «քաղաքական ներկայացում է»:

Իր ելույթի ավարտին ՀՅԴ պատգամավորը կոչ է արել գլխավոր դատախազին ԱԺ-ից ետ վերցնել Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ իր դիմումը:

«Եկեք այս գործով խայտառակ չանենք Հայաստանին միջազգային ասպարեզում: Եթե այս գործը մտնի եվրոպական պրակտիկա, ապա կարող է Հայաստանի համար հերթական ապտակ հանդիսանալ և լրացուցիչ շահաբաժին այն երկրների համար, որոնք փորձում են Հայաստանի առջև զանազան նախապայմաններ դնել»,-հայտարարել է Մինասյանը:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---