Նիկոլ Փաշինյանն առաջարկում է գլխավոր դատախազին պատասխանատվության ենթարկել` նրա «Ֆոլկսվագեն Ֆաետոն» ավտոմեքենայի համար 1 հոկտեմբերի 2012 - 20:43 AMT PanARMENIAN.Net - Ընդդիմադիր ՀԱԿ-ի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը մեղադրել է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին առանձնակի մեծ չափերով ուրիշի ունեցվածքը յուրացնելու մեջ: Խորհրդարանում ԲՀԿ պատգամավոր և ՀՀ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ դիմումի քննարկման ժամանակ նա մեղադրել է Աղվան Հովսեփյանին ուրիշի «Ֆոլկսվագեն Ֆաետոն» ավտոմեքենան յուրացնելու մեջ: «Աղվան Հովսեփյանն ինքն է ապացույցը բերել ԱԺ, կամ ավելի ճիշտ, ապացույցն է նրան հասցրել Ազգային ժողով»,-հեգնանքով նկատել է Փաշինյանը: ՀԱԿ պատգամավորն ընդգծել է, որ Հովսեփյանի պնդմամբ, այս մեքենան չի պատկանում ոչ իրեն, ոչ գլխավոր դատախազությանը, սակայն այն, որ ավտոմեքենային ամրացված են գլխավոր դատախազության պետավտոհամարանիշեր, կարելի է գնահատել որպես ուրիշի ունեցվածքը յուրացնելու փորձ: Նա նաև նկատել է, որ, հաշվի առնելով, որ այդ ավտոմեքենայի գինը կարող է հասնել մինչև 110 հազար դոլարի, ապա այս դեպքը կարելի է որակել որպես «առանձնակի մեծ չափերով ուրիշի ունեցվածքի յուրացում»: Հարկ է նշել, որ օրվա ընթացքում Փաշինյանը ևս մեկ անգամ բարձրացրել է գլխավոր դատախազի ավտոմեքենայի հարցը, ինչին Հովսեփյանը պատասխանել է, որ ԶԼՄ-ները բազմիցս գրել են իր ավտոմեքենայի մասին, և խորհուրդ է տվել Փաշինյանին «օգտվել իր քաղաքացիական իրավունքից» և տեղեկություններ ստանալ իր ավտոմեքենայի մասին, այսինքն` դիմել երկրի դատա-քննչական մարմիններին: Ի պատասխան դրան, Փաշինյանը վստահեցրել է, որ իր «քաղաքացիական պարտքն է» համարում անել հնարավոր ամեն բան, որպեսզի գլխավոր դատախազը պաշտոնաթող արվի և չխանգարի իր ավտոմեքենայի վերաբերյալ գործի հետաքննությանը: Նա նաև նկատել է, որ օրինապահ մարմինների պարտականությունն է քրեկանա գործ հարուցել նմանատիպ դեպքերի վերաբերյալ, այդ թվում` ԶԼՄ-ներում տեղ գտած հրապարակումների վրա հիմնվելով: Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |