Օսլոյում առաջին անգամ նշել են Հայաստանի անկախության օրը![]() 1 հոկտեմբերի 2012 - 21:07 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 26-ին Օսլոյի «Ռիկսենեն» համերգային համալիրում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության անկախության 21-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր ընդունելություն, որը կազմակերպվել էր Դանիայում և Նորվեգիայում ՀՀ դեսպանության, ինչպես նաև Նորվեգիայում ՀՀ պատվավոր հյուպատոս Մադս Լանգաարդ Լունդի կողմից: Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, ընդունելությանը ներկա էին Նորվեգիայի արտաքին գործերի նախարարության պաշտոնյաներ, Օսլոյում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, Կրագերո և Վերգոշայ քաղաքների քաղաքապետերը, գիտական, մշակութային կազմակերպությունների, գործարար շրջանակների ներկայացուցիչներ և հայ համայնքի անդամներ: Ողջունելով հյուրերին` Նորվեգիայում ՀՀ դեսպան Հրաչյա Աղաջանյանն ուրախությամբ հայտնեց, որ առաջին անգամ է Օսլոյում նշվում Հայաստանի անկախության տոնը: Դեսպանն իր խոսքում հիշատակեց հայ-նորվեգական պատմական շփումները` սկսած միջնադարից մինչև Ֆրիտյոֆ Նանսեն և Բյոդիլ Բյոռն: Այնուհետև, դեսպան Աղաջանյանը, կարևորելով հայ-նորվեգական հարաբերությունները, մասնավորապես, նշեց, որ, 1999թ-ից ի վեր, քայլ առ քայլ ակտիվանում են քաղաքական շփումները: 2010-2011թթ. ընթացքում երկու երկրների արտաքին գործերի նախարարների փոխայցելություններն ընդլայնեցին Հայաստանի և Նորվեգիայի միջև կապերը և նոր էջ բացեցին հայ-նորվեգական հարաբերությունների պատմության մեջ: Դեսպանը նշեց նաև, որ, չնայած զարգացող հարաբերություններին, դեռ շատ ջանքեր պետք է գործադրվեն: Հայաստանի անկախության տարեդարձին նվիրված ընդունելությունից հետո հյուրերը հրավիրվեցին «ՍԱՆՍ» քառյակի համերգին, որը կազմակերպվել էր «Ռիկսենեն» համերգասրահի կողմից: Միջազգային այս քառյակում նվագում էր նաև հայ դուդուկահար Տիգրան Ալեքսանյանը (Մեծ Բրիտանիա): ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |