Նալբանդյան. Սաֆարովի սկանդալային գործը լրջորեն վտանգում է ղարբաղյան բանակցային գործընթացը![]() 1 հոկտեմբերի 2012 - 21:30 AMT PanARMENIAN.Net - «Սաֆարովի գործը» վնասում է Հայաստանի և Ադրբեջանի բանակցային գործընթացին և «սպառնում է տարածաշրջանային փխրուն անվտանգությանն ու կայունությանը»: Այս մասին ՄԱԿ-ի 67-րդ նստաշրջանի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Նախարարը հիշեցրել է ադրբեջանցի զինծառայող Ռամիլ Սաֆարովի գործի մասին, ով Հունգարիայում ցմահ ազատազրկման էր ենթարկվել` հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարելու համար: Սաֆարովն ուղարկվել էր Ադրբեջան, որտեղ նրան ներում էր շնորհվել: ՀՀ ԱԳ նախարարն ասել է, որ Սաֆարովը «սպանել է հայ սպային կացնով, քնած ժամանակ» և «պարզապես նրա համար, որ վերջինս հայ էր»: Նա հավելել է, որ «ադրբեջանական ղեկավարությունը Սաֆարովին դարձրել է ազգային հպարտության խորհրդանիշ և նմանակելու օրինակ երիտասարդության համար»: «Սաֆարովի գործը լրջորեն սպառնում է ղարաբաղյան բանակցային գործընթացին և տարածաշրջանային փխրուն անվտանգությանն ու կայունությանը»,-ընդգծել է ՀՀ ԱԳ նախարարը: Էդվարդ Նալբանդյանն իր խիստ անհանգստությունն է արտահայտել Սիրիայում վատացող հումանիտար իրավիճակի կապակցությամբ, ընդգծելով, որ բռնության արդյունքում տառապում է խաղաղ բնակչությունը, այդ թվում` հայ համայնքի ներկայացուցիչները: Նախարարը հաղորդել է, որ Հայաստանը շարունակում է փախստականներ ընդունել Սիրիայից: Նա ընդգծել է, որ անհնար է կարգավորման հասնել` առանց ռազմական գործողությունները դադարեցնելու և լայն քաղաքական երկխոսություն սկսելու, որը պետք է հաշվի առնի բոլոր սիրիացիների շահերը, հաղորդում է ՄԱԿ-ի լրատվական կենտրոնը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |