«168 ժամ». Վարդան Ղուկասյանին պարտադրել են դիմում ներկայացնել և ազատել քաղաքապետի պաշտոնը![]() 2 հոկտեմբերի 2012 - 09:35 AMT PanARMENIAN.Net - Թերթը գրում է, որ Գյումրիի գործող քաղաքապետ Վարդան Ղուկասյանի լիազորությունները ավարտվում են նոյեմբերի 12-ին: Դրանից հետո է միայն ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանը ստանձնելու քաղաքապետի լիազորությունները: Սակայն վերջինս այլևս չի ցանկանում այդքան սպասել և, թերթի տեղեկություններով, երկրի բարձրագույն իշխանությանը խնդրել է քաղաքապետի պաշտոնն ավելի շուտ ազատել իր համար: «Սա, բացի քաղաքապետի պաշտոնը մեկ ամիս առաջ զբաղեցնելուց, Ս. Բալասանյանին հնարավորություն կտա, որպես Գյումրիի քաղաքապետ ընդունել հոկտեմբերի 9-ին Գյումրի ժամանող ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովին: Բալասանյանը մտահոգություն ունի, որ Իվանովը կարող է գալ Գյումրի և շփոթության մեջ ընկնել, այդպես էլ չհասկանալով, թե ով է Գյումրիի քաղաքապետը`Վ. Ղուկասյանը, թե՞ Սամվել Բալասանյանը: Ի բարեբախտություն Բալասանյանի՝ Ղուկասյանը համաձայնվել է դիմում գրել»,-գրում է թերթը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |