YouTube-ն առաջին անգամ ուղիղ եթերում կցուցադրի ԱՄՆ նախագահի թեկնածուների բանավեճերը

YouTube-ն առաջին անգամ ուղիղ եթերում կցուցադրի ԱՄՆ նախագահի թեկնածուների բանավեճերը

PanARMENIAN.Net - YouTube-ն առաջին անգամ ուղիղ եթերում հոկտեմբերին կցուցադրի ԱՄՆ նախագահի և փոխնախագահի թեկնածուների բանավեճերը ամբողջ աշխարհի օգատատերերի համար: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղելով YouTube բլոգին:

Թեկնածուների ամբողջական բանավեճերը հնարավոր կլինի դիտել YouTube Election Hub հոսքում և ABC News մեդիաընկերության YouTube հոսքում: Հեռարձակումը հասանելի կլինի նաև բջջային սարքավորումների տերերի համար:

Երկրի ղեկավարի թեկնածուների միջև բանավեճերը տեղի կունենան հոկտեմբերի 3-ին, 16-ին և 22-ին, փոխնախագահներինը` հոկտեմբերի 11-ին: ԱՄՆ նախպագահական ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 6-ին:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---