Australian Open-ի մրցանակային ֆոնդը ամենամեծը կլինի Մեծ սաղավարտի մրցաշարերի ողջ պատմության մեջ

Australian Open-ի մրցանակային ֆոնդը ամենամեծը կլինի Մեծ սաղավարտի մրցաշարերի ողջ պատմության մեջ

PanARMENIAN.Net - Ավստրալիայի բաց առաջնության մրցանակային ֆոնդը ամենամեծը կլինի Մեծ սաղավարտի մրցաշարերի ողջ պատմության մեջ, հայտարարել է երկրի Թենիսի ֆեդերացիայի ղեկավար Սթիվ Վուդը:

Արդյունքում Վուդը հայտարարել է, որ մրցանակային ընդհանուր գումարը 27 մլն դոլարից կհասնի 31 մլն դոլարի: Նախորդ տարի «Ռոլան գարոսի» և Ուիմբլդոնի մրցանակը կազմեց 24-ական մլն դոլար, իսկ US Open՝ 22 մլն դոլար:

Հայտարարվել է, որ տղամարդկանց մրցաշարին կմասնակցի Անդրե Աղասին,. Իսկ կանանց մրցաշարին՝ Ամելի Մորեսմոն, Մրատինա Հինգիսը և Մարտինա Նավրատիլովան:

Մրցաշարերի հիմնական խնդիրը փոքր պարգևներն են առաջին իսկ ռաունդներում պարտված թենիսիստների համար: Australian Open 2012 առաջին ռաունդում պարտվածները ստացան ընդմանեը 20 800-ական դոլար, հայտնում է rsport.ru:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---