Սերժ Սարգսյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի փոխնախագահ Վոլֆգանգ Թիրզեին![]() 2 հոկտեմբերի 2012 - 11:23 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի փոխնախագահ Վոլֆգանգ Թիրզեին: Ինչպես հայտնում է նախագահի մամլո ծառայությունը, Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է հայ-գերմանական բարեկամական հարաբերությունները և արդյունավետ համագործակցության շարունակական զարգացումը: Հանրապետության ղեկավարի համոզմամբ, բարձրաստիճան փոխայցելությունները և դրանց ընթացքում տարբեր ոլորտներում փոխգործակցության հնարավորությունների քննարկումն զգալիորեն նպաստում են երկկողմ կապերի առավել ամրապնդմանը, դրական ազդակներ հաղորդելով և՛ քաղաքական գործիչներին, և՛ գործարար աշխարհին, և՛ երկու երկրների ժողովուրդներին, ընդհանրապես: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ Բունդեսթագի փոխնախագահ Վոլֆգանգ Թիրզեի այցը ևս խթան կհանդիսանա հայ-գերմանական հարաբերությունների զարգացման և հատկապես միջխորհրդարանական համագործակցության խորացման գործում: Վոլֆգանգ Թիրզեն գոհունակությամբ է խոսել երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր՝ անցած 20 տարիներին հայ-գերմանական քաղաքական երկխոսության և փոխգործակցության մասին՝ ընդգծելով, որ ԳԴՀ Բունդեսթագի և ՀՀ ԱԺ-ի միջև անհրաժեշտ է ավելի ակտիվացնել շփումները: Բունդեսթագի փոխնախագահի խոսքով, դա թույլ կտա, որպեսզի գերմանացի պատգամավորների մոտ Հայաստանի և տարածաշրջանի խնդիրների մասին ճիշտ պատկերացումներ ձևավորվեն: Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանային խնդիրներին և մարտահրավերներին վերաբերող հարցեր: ![]() ![]() Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |