Հայաստանի խորհրդարանը շարունակում է քննարկել Վարդան Օսկանյանի հարցը![]() PanARMENIAN.Net - Հայաստանի Ազգային ժողովում շարունակվում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր, ՀՀ ԱԳՆ նախկին ղեկավար Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցի քննարկումը: ԲՀԿ-ից դահլիճում ներկա են Վարդան Օսկանյանը, Ստեփան Մարգարյանը, Էլինա Վարդանյանը և Գուրգեն Արսենյանը, ովքեր ելույթից հետո, ինչպես հայտարարվել է նախօրոք, կլքեն նիստերի դահլիճը: ՀՀԿ խմբակցությունը ներկա է գրեթե ողջ կազմով, ինչպես և «Օրինաց երկիրը»: ՀԱԿ խմբակցությունից ներկա են 4 պատգամավոր, «Ժառանգության» խմբակցությունից` Ռուբեն Հակոբյանը և Ալիկ Արզումանյանը, իսկ ՀՅԴ խմբակցությունից` միայն Արմեն Ռուստամյանը: Երեկվանից Հայաստանի խորհրդարանը քննարկում է Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի միջնորդությունը Վարդան Օսկանյանին փողերի լվացման փաստով քրեական գործում որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |