ԳԴՀ Բունդեսթագի փոխնախագահ. Եվրոպան պետք է հաղթահարի ճգնաժամն ամբողջական կազմով 2 հոկտեմբերի 2012 - 14:11 AMT PanARMENIAN.Net - Եվրոպան պետք է հաղթահարի ճգնաժամն ամբողջական կազմով, առանց Հունաստանի դուրս գալու, հոկտեմբերի 2-ին Երևանում ասել է ԳԴՀ Բունդեսթագի փոխնախագահ Վոլֆգանգ Թիրզեն «Ի՞նչ է նշանակում Եվրամիության ճգնաժամը Հայաստանի եվրոպական հեռանկարների համար» թեմայով քննարկման ժամանակ: Նրա խոսքով, այսօրվա դրությամբ դեռ չլուծված է մնում ճգնաժամի ծագման և նրա պատճառների մասին հարցը: «Չկա պատասխան այն հարցին` մեղավոր են բանկիրները, թե քաղաքական գործիչներն իրենց պետական պարտքի հետ, և հենց նրանք պետք է ընդունեն կառուցողական որոշումներ»,- ասել է նա: Այնուամենայնիվ, փորձագետի խոսքով, շուկայական գլոբալիզացիան իր բաց սահմաններով հակադրվում է ազգային սահմանների մեջ փակված քաղաքական որոշումներին: Տիրզեն նաև հսկայական մարտահրավեր է տեսնում նրանում, թե կարող է արդյոք եվրոպական ժողովրդավարությունն իր արժեքներով հաղթահարել ճգնաժամը: Նա առաջարկում է եվրոպական խորհրդարաններին և կառավարություններին համախմբվել և աշխատել արժեքների սոցիալական մոդելի հիման վրա, որպեսզի կասկածի տակ չդնեն համաշխարհային ասպարեզում Եվրոպայի և միասնական արժույթի` եվրոյի տեղը: Իր հերթին, ՀՀ ԱԺ պատգամավոր Արտակ Զաքարյանը հավելել է, որ Հայաստան-ԵՄ համագործակցությունը ծառայում է ինչպես քաղաքական, այնպես էլ առևտրատնտեսական հարաբերությունների խորացմանը և զարգացմանը, իրավական դաշտի ձևավորմանը և ժողովրդավարական արժեքների կայացմանը: Դրա հետ կապված Արտակ Զաքարյանը հիշեցրել է, որ Հայաստանը 2012-ին արդեն ԵՄ-ից ստացել է 60 մլն եվրո «ավելին ավելիի փոխարեն» սկզբունքով և սպասում է ևս 15 մլն եվրո: Ավելին, նրա խոսքով, օրերս ստորագրվել են համաձայնագրեր Հայաստանին 43 մլն եվրո ֆինանսական օգնություն տրամադրելու մասին: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |