ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԽՈՍՆԱԿԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԵՄ ԵՐԿՐՆԵՐԻ ԴԵՍՊԱՆՆԵՐԻ ՀԵՏ25 մարտի 2005 - 11:09 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը նախօրեին հանդիպել է Հայաստանում ԵՄ երկրների դեսպանների հետ` Ֆրանսիայի,Գերմանիայի, Իտալիայի, Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության, Լեհաստանի, տեղեկացրել է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը: Հանդիպմանը ներկա են եղել նաեւ Հայաստանում եւ Վրաստանում ԵՄ ներկայացուցիչ, դեսպան Թորբեն Հոլցեն եւ ԵՄ երեւանյան գրասենյակի ղեկավար Ալեքսիս Լոյբերը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումներին, մասնավորապես, սահմանադրական եւ ընտրական բարեփոխումներին, ՀՀ «Ժողովների, հանրահավաքների եւ ցույցերի անցկացման մասին» օերինքին առնչվող հարցեր: ԵՄ դեսպանները կարեւորել են Հայաստանում բարեփոխումների անցկացումը եւ ԵԽԽՎ պարտավորությունների իրականցումը: Արթուր Բաղդասարյանն իր հերթին հաստատել է, որ պատրաստ է շարունակել բարեփոխումները միջազգային կառույցների եւ փորձագետների հետ համատեղ` համաձայն ԵԽԽՎ եւ ԵԱՀԿ-ի կողմից հաստատված ժամակավոր գրաֆիկի: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ ԱԺ խորհուրդը մերժել է ընդդիմության միջնորդությունը Կոնջորյանն ասել է, որ իրենց խմբակցությունը հունիսի 17-ին էլ չի մասնակցելու արտահերթ նիստին |