Հայաստանի Սպառողների ասոցիացիան մտադիր է քաղաքացիներին պաշտպանել պայթուցիկ նյութերից 2 հոկտեմբերի 2012 - 14:48 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում պայթուցիկ նյութերի վերահսկողության և իրացման ոլորտը կանոնակարգման կարիք ունի, հոկտեմբերի 2-ին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը: Նրա խոսքով, օրենսդրությունն այսօրվա դրությամբ կարգավորում է միայն տարիքը և ժամանակը, սակայն չկան կետեր, որոնք վերաբերվում են պայթուցիկ նյութերի օգտագործման տեղին: Բացի դրանից, ինչպես նշել է ասոցիացիայի նախագահը, բացակայում է այդ պայթուցիկ նյութերի տարբերակումն ըստ դրանց անվտանգության և ռիսկի մակարդակի: Նա առողջության համար վտանգ է տեսնում նույնիսկ նրանում, որ Հայաստանի կառավարությունը հեշտացրել է այդ ոլորտում արտոնագրման գործընթացը: Բոլոր այս առաջարկներով ասոցիացիան մտադիր է կրկին դիմել համապատասխան պետական մարմիններին, որպեսզի պաշտպանի քաղաքացիների առողջությունը, ինչպես նաև նրանց հանգիստը, քանի որ հաճախ նույնիսկ օրենքով սահմանված 23:00-ից հետո Հրազդանի կիրճի բնակիչներն ականատես են լինում հրավառությունների: Դրա հետ կապված նա հիշեցրել է փուչիկների պայթյունի հետ կապված դեպքը, որը տեղի էր ունեցել Երևանի կենտրոնում` Հանրապետության հրապարակում, մայիսի 4-ին ՀՀԿ նախընտրական քարոզարշավի շրջանակներում կայացած համերգի ժամանակ: Արմեն Պողոսյանը նաև հաղորդել է, որ կազմակերպությունը նախաձեռնությամբ դիմել է ԱԻՆ դեռ 2011-ի դեկտեմբերին: «Մեզ պատասխանել են, որ ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով, որը կզբաղվի հարցերի լուծմամբ, որոնք կապված են պայթուցիկ նյութերի օգտագործման և այլ հարցերի հետ: Մինչև հիմա մենք չենք տեսել նրանց աշխատանքի արդյունքները»,- ասել է նա: Ուշագրավ Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել Գումարը կհատկացվի պահուստային ֆոնդից Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը Ամենաընթերցվողը բաժնում | Իրանի դեսպան․ Եթե երկրները խաղաղության ցանկություն են հայտնում, սպառնալիքի լեզվով չպետք է խոսեն Ըստ նրա` ցանկացած մակարդակում հնարավոր է համագործակցել ՀՀ–ի հետ, սակայն դա պետք է լինի փոխադարձ ընկալումների հիման վրա Պատանի հունահռոմեականները 1 ոսկի, 3 արծաթ և 1 բրոնզ են նվաճել Եվրոպայի Մ17 առաջնությունում ՀՀ ընտրանին թիմային հաշվարկում 2–րդն է Միրզոյանն Էստոնիայի պաշտպանության միջազգային կենտրոնում ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթությունները Քննարկմանը ներկա են եղել փորձագիտական շրջանակների ներկայացուցիչներ Սոբհանի․ Սկզբունքային մոտեցում կա, որը չի փոխվի` ով էլ գա իշխանության Իրանում ու ՀՀ–ում «Մենք դեմ ենք միջազգայնորեն ճանաչված սահմանների ու աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխության»,–ասել է նա |