«Կրասնոդարը» Յուրա Մովսիսյանին կառաջարկի տարեկան 2 մլն եվրոյի եռամյա պայմանագիր![]() 2 հոկտեմբերի 2012 - 14:49 AMT PanARMENIAN.Net - «Կրանսոդար» ակումբի ղեկավարությունը մտադիր է երկարացնել Հայաստանի հավաքականի 25-ամյա հարձակվող Յուրա Մովսիսյանի հետ պայմանագիրը: Թիմի ղեկավարությունը ակումբի գլխավոր աստղին կառաջարկի նոր եռամյա պայմանագիր տարեկան 2 մլն եվրո վճարով, ինչը գրեթե երկու անգամ ավելի է հարձակվողի գործող աշխատավարձից: «Կրասնոդարի» գլխավոր մարզիչ Սլավոլյուբ Մուսլինը նաև նշել է, որ Մովսիսյանը թիմի առանցքային ֆուտբոլիստն է և արժանի է իր նկատմամբ մեծ ուշադրության: «Անկասկած, Յուրան ցուցադրում է հիանալի ֆուտբոլ` հաստատելով իր բարձր կարգը: Բնականաբար, «Կրանսոդարը» շահագրգռված է նրանում, որպեսզի Մովսիսյանը երկար մնա թիմում»,- Մուսլինի խոսքերը հաղորդում է tden.ru-ն: Խաղացողի ներկա պայմանագիրը կրանսոդարյան ակումբի հետ գործում է մինչև 2014-ը: Մովսիսյանը ռուսական պրեմիեր լիգիայի լավագույն խաղացողներից է, իր թիմի իսկական առաջնորդը և հիմնական կազմի անփոխարինելի խաղացողը: Հայաստանի հավաքականի հարձակվողը հասցրել է 9 մեկնարկային խաղերում խփել 8 գոլ և միանձնյա գլխավորում է Ռուսաստանի առաջնության հարձակվողների ցուցակը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |