Փոխվարչապետն ԱՄՆ պատվիրակության հետ քննարկել է թրաֆիքինգի դեմ պայքարում համագործակցության հարցեր 2 հոկտեմբերի 2012 - 14:52 AMT PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ, ՀՀ-ում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհրդի նախագահ Արմեն Գևորգյանն այսօր ընդունեց Հայաստանում ԱՄՆ դեսպանատան պատվիրակությանը` դեսպան Ջոն Հեֆերնի գլխավորությամբ: Այս մասին PanARMENIAN.Net ին տեղեկացնում են ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժինից: Արմեն Գևորգյանն ու Ջոն Հեֆերնը քննարկեցին թրաֆիքինգի դեմ պայքարում համագործակցության հարցեր: Հյուրերն արդյունավետ համարեցին Հայաստանում մարդկանց շահագործման հարցերով խորհրդին կից միջգերատեսչական աշխատանքային խմբի գործունեությունը` նշելով, որ տպավորված են վերջին տարիներին ոլորտում կատարված աշխատանքով և պատրաստակամ են աջակցել դրանց առավել բարելավմանը: Նշվեց, որ «ՀՀ-ում 2010-2012 թվականների ընթացքում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի կազմակերպման» ազգային ծրագրով նախատեսված աշխատանքները ճիշտ հունով են ընթանում, և անհրաժեշտ է հետևողական կերպով շարունակել դրանք: Ամերիկյան կողմը փոխվարչապետի ուշադրությունը հրավիրեց տվյալների առավել ճշգրիտ և ամբողջական հավաքագրման աշխատանքների, ինչպես նաև թրաֆիքինգի զոհերի պաշտպանության առավել արդյունավետ մեխանիզմների ներդրման հարցերի վրա: Փոխվարչապետը նկատեց, որ ներկայումս նաև ուշադրություն է դարձվում աշխատանքային թրաֆիքինգի, երեխաների թրաֆիքինգի հետ կապված խնդիրներին: Մեծ է նաև երևույթի նկատմամբ հանրային վերահսկողությունը, և թրաֆիքինգի ցանկացած բացահայտ դեպք արձագանք է գտնում, լուսաբանվում լրատվամիջոցներով: Հանդիպմանն անդրադարձ եղավ նաև ամերիկյան կողմի պատրաստած` երեխաների հարկադիր աշխատանքի մասին զեկույցի Հայաստանին վերաբերող մասին: Փոխվարչապետը նշեց, որ համապատասխան մարմիններին կհանձնարարի ուսումնասիրել զեկույցում բարձրացված հարցերը և կարևորեց նման զեկույցներում օբյեկտիվ և թարմ տվյալների օգտագործումը: Նա նաև ներկայացրեց վերջին տարիներին երեխաների պաշտպանության ոլորտում կատարված աշխատանքները: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ |