Լևոն Արոնյանը հանդես կգա Նորվեգիայում նոր գերմրցաշարում![]() 2 հոկտեմբերի 2012 - 17:05 AMT PanARMENIAN.Net - 2013-ին նորվեգական Ստավանգեր քաղաքում տեղի կունենա նոր գերմրցաշար, որի մասնակիցներին կօգնի ընտրել նորվեգացի գրոսմայստեր, ՖԻԴԵ-ի վարկանիշի առաջին համար Մագնուս Կարլսենը: Ինչպես հաղորդում է chess-news.ru-ն, նշվել են հինգ գրոսմայստերների անունները, ովքեր հաստատել են մասնակցությունը: Կարլսենից բացի, հանդես կգան Լևոն Արոնյանը (Հայաստան), Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան), Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան) և Վան Հաոն (Չինաստան): Մրցաշարում հանդես կգան 10 մասնակիցներ, մրցաշարը տեղի կունենա մեկ շրջանով: Մրցաշարի բյուջեն կկազմի շուրջ 650 հազար եվրո: Եթե մրցաշարը հաջող ընթանա, կազմակերպիչները պլանավորում են այն ավանդական դարձնել: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |