Լիբանանյան «Ադ-Դիյար» պարբերական. Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Հալեպում է

Լիբանանյան «Ադ-Դիյար» պարբերական. Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Հալեպում է

PanARMENIAN.Net - Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ժամանել է Հալեպ, որը երկրի կենտրոնականհատվածում է: «Նախագահ Ասադը հրամայել է 5-րդ և 6-րդ ստորաբաժանումներին, որոնք ներառում են 30 հազար զինվորներ և 2 հազար ցամաքային ռազմամեքենաներ, Համայից տեղափոխվել Հալեպ և մաքրել նահանգի բոլոր գրավված շրջանները»,-հաղորդում է լիբանանյան «Ադ-Դիյար» պարբերականը:

Ինչպես հաղորդում է պարբերականը, նախագահը Դամասկոսի նախագահական պալատից Հալեպ է ժամանել ուղղաթիռով երկուշաբթի գիշերը և մինչ այժմ այնտեղ է:

Ավելի վաղ սեպտեմբերի 30-ին հաղորդվել էր, որ սիրիական զորքերը կարողացել են Հալեպում ետ մղել ապստամբների հակագրոհները: 3 օրվա ծանր մարտերից հետո ապստամբները տեղի են տվել:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---