«Սուխոյ սուպերջեթ» ինքնաթիռը վերադարձել է Երևան 2 հոկտեմբերի 2012 - 18:30 AMT PanARMENIAN.Net - «Սուխոյի քաղաքացիական օդանավեր» ՓԲԸ և «Արմավիա» ավիաընկերությունը համաձայնեցրել են SSJ100 (MSN 95007) օդանավի շահագործման պայմանները, հաղորդում է Հայաստանի ազգայի ավիափոխադրողի մամուլի ծառայությունը: Կողմերը ստորագրել են վարձակալման համաձայնագիր, որն ուժի մեջ է մտնում անցակետային պահանջների` ուժի մեջ մտնելուց և ֆինանսական ծանրաբեռնվածությունը հանելուց հետո: Առաջաիկայում «Արմավիա» ավիաընկերությունը կվերականգնի օդանավի շահագործումը: «Արմավիան» կշարունակի մնալ օդանավի շահագործողը, իսկ «Սուխոյի քաղաքացիական օդանավեր» ՓԲԸ կշարունակի վարձով տրամադրել իր օդանավը: Վարձակալության այս համաձայնագիրը կգործի 6 ամիս, ինչից հետո կողմերը կրկին կհանդիպեն և կքննարկեն հետագա գործողությունները: «Արմավիա» ավիաընկերության MSN 95007 ինքնաթիռը գտնվում է Մոսկվայի Ժուկովսկ քաղաքում` «Սուխոյի քաղաքացիական օդանավեր» ՓԲԸ փորձնական-թռիչքային կենտրոնում, որտեղ տեխնիկական ստուգման է ենթարկվել և այսօր ժամանել Երևան: Կողմերը շարունակում են քննարկել MSN 95021 երկրորդ օդանավի վերաբերյալ հարցը, որը պատրաստվել է «Արմավիա» ավիաընկերության համար` ավելի վաղ կնքված համաձայնագրի շրջանակում և, որը ևս գտնվում է «Սուխոյի քաղաքացիական օդանավեր» ՓԲԸ փորձնական-թռիչքային կենտրոնում: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Սևանի ճանապարհին պայթյունից տուժածներից 2–ի վիճակը ծայրահեղ ծանր է․ Արտահոսքն ամենուրեք դադարեցվել է Գազաբենզալցակայանում պայթել է հեղուկ գազի ցիստեռն Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես |