20 ուսանող է զոհվել Նիգերիայի արևելքում հնչած կրակոցներից

20 ուսանող է զոհվել Նիգերիայի արևելքում հնչած կրակոցներից

PanARMENIAN.Net - Առնվազն 20 ուսանող է զոհվել Նիգերիայի արևելքում՝ Մուբի քաղաքում տեղի ունեցած կրակոցներից, որ արձակել է ոճրագործը, հայտնում է տեղի ոստիկանությունը:

Հարձակումը տեղի է ունեցել ուսանողական հոսթելում, որը գտնվում է համալսարանական ավանի մոտ: Ըստ BBC-ի, դասախոսներից մեկը պնդում է, որ սպանվել է 40 ուսանող, սակայն այդ տեղեկությունը դեռ չի հաստատվել:

Հայտնի է, որ մի քանի օր առաջ Մուբիում գործողություն է սկսվել իսլամիստական խմբավորման գրոհայինների դեմ:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---