Մեդվեդև. Վրաստանում ընդդիմության հաղթանակը խոսում է այն մասին, որ երկրի բնակիչներին փոփոխություններ են պետք

Մեդվեդև. Վրաստանում ընդդիմության հաղթանակը խոսում է այն մասին, որ երկրի բնակիչներին փոփոխություններ են պետք

PanARMENIAN.Net - Վրաստանում ընդդիմության հաղթանակաը խոսում է այն մասին, որ այդ երկրի բնակչությունը փոփոխություններ է ցանկանում: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: Ըստ նրա, Վրաստանի քաղաքական լամդշաֆտը ավելի բազմազան կդառնա:

Վրաստանի ԿԸՀ տվյալներով, Բիձինա Իվանիշվիլիի ընդդիմադիր բլոկը 47,9 տոկոս քվեաթերթիկների հաշվարկներից հետո, շարունակում է առաջատար հանդսանալ խորհրդարանական ընտրություններում` ստանալով ընտրողների ձայների 54,1 տոկոսը:

Վրաստանի իշխող կուսակցությունը հավաքել է 41,03 տոկոս:

«Վրաստանում ընդդիմության հաղթանակը խոսում է այն մասին, որ երկրի բնակիչներին փոփոխություններ են պետք»,-ասել է Մեդվեդևը` մեկնաբանելով Վրաստանի խորհրդարանական ընտրությունները:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---