Ազդեցիկ թուրքական պարբերականը չգիտես ինչու մոռացել է Բաքվի մասին` հիշատակելով միայն Երևանն ու Թբիլիսին![]() 2 հոկտեմբերի 2012 - 20:48 AMT PanARMENIAN.Net - Թուրքական ազդեցիկ Hurriyet Daily Newsպարբերականը «Եղանակի տեսություն» բաժնում մոռացել է նշել Ադրբեջանի մայրաքաղաքը: «Հարավային Կովկասի մայրաքաղաքներից պարբերականը գրել է միայն Երևանի և Թբիլիսիի մասին, ինչը զարմանք է առաջացնում` հաշվի առնելով Բաքվի և Անկարայի միջև երկարատև բարեկամական և համագործակից հարաբերությունները: Թուրքիայի պաշտոնյաները բազմիցս թուրք-ադրբեջանական հարաբերությունները բարեկամական, ռազմավարական և մեծ հեռանկարներ ունեցող են կոչել»: Ղարաբաղյան հակամարտության հենց ամենասկզբից Անկարան հարցի կարգավորման գործում Սատարում է Բաքվին: Նմանատիպ վերջին հայտարարությունը հնչել է երեկ` Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից` Անկարայում թուրքական իշխող կուսակցության համագումարի ընթացքում: «Ղարաբաղյան հարցում Անկարայի դիրքորոշումն անփոփոխ է: Թուրքիայի այդ դիրքորոշման մասին պետք է իմանա Հայաստանը և նրանք, ովքեր սատարում են վերջինիս»,-ասել է նա: Հայաստանի և Թուրքիայի դիվանագիտական հարաբերությունները բացակայում են սկսած 1993թ-ից` ղարբաղյան հակամարտության հարցում կրկին ադրբեջանական դիրքորոշմանը սատար կանգնելու հետևանքով: Ինչի հետ է կապված թուրքական պարբերականի խմբագիրների նմանատիպ սխալը, գրում է ադրբեջանական 1news.az կայքը:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |