10-րդ «Հայֆեստը» բացված է

10-րդ «Հայֆեստը» բացված է

PanARMENIAN.Net - Այսօր Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում բացվեց թվով 10-րդ «Հայֆեստ» թատերական միջազգային փառատոնը: Այն ազդարարեց փառատոնի ղեկավար Արթուր Ղուկասյանը: Այն բացեց «Դադադադան տենկո» ճապոնական թմբկահարների խումբը:

Ճապոնացիները Հայաստան են եկել Վրաստանից. «Լինել մայրաքաղաքում և միաժամանակ այսքան սարեր տեսնել, զարմանալի է և գեղեցիկ: Ես Արարատը տեսա և կարծում եմ, որ այն իրոք նման է մեր Ֆուձիյամային» ,-ասում են թմբկահարները:

«Հայֆեստ» փառատոնը կշարունակվի մինչև հոկտեմբերի 9-ը: Այս տարի փառատոնն անցնում է Never miss կարգախոսով, իսկ տարվա խորհրդանիշն է տարբեր լեզուներով գրած Հայֆեստ բառից ստեղծված թիրախը:

Այս տարվա մասնակիցների թվում են 25 խմբեր 17 երկրից, որոնք հանդես կգան 10 բեմերում: Փառատոնին մասնակցելու են այս տարվա Պերմ-սթրիթ բացօթյա փառատոնի մասնակիցները Պորտուգալիայից, Ֆրանսիայից և այլ երկրներից:

Այս տարի փառատոնի բոլոր արտասահմանյան ներկայացումները կլինեն անվճար:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---