«Ժողովուրդ». ԱԺ գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի հանձնաժողովի նախագահը խոշոր գումար է տանուլ տվել

«Ժողովուրդ». ԱԺ գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի հանձնաժողովի նախագահը  խոշոր գումար է տանուլ տվել

PanARMENIAN.Net - «Ժողովուրդ»-ի աղբյուրները փոխանցում են, որ նախօրեին Աժ ՀՀԿ խմբակցության անդամ Տաճատ Վարդապետյանը խաղատանը խոշոր գումար է տանուլ տվել: Ականատեսների վկայությամբ՝ Վարդապետյանն ուշ գիշերին եղել է «Սենատոր» խաղատանը և երկար ժամանակ բուռն ազարտով խաղացել: Սակայն վերջում դատարկաձեռն է հեռացել խաղատնից:

Թերթը փորձել է լուրը ճշտել ԱԺ գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Տաճատ Վարդապետյանից, որը, բնականաբար, հերքել է: «Դա բացարձակ կեղծիք է, իրականության հետ կապ չունեցող բան: Եթե շախմատը համարվում է նման խաղերի տեսակ, ուրեմն ես միայն դրանից եմ խաղում»,- ասել է Վարդապետյանը:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---