«Ժողովուրդ». Շուշան Պետրոսյանը մեղադրում է Տարոն Մարգարյանին![]() 3 հոկտեմբերի 2012 - 09:58 AMT PanARMENIAN.Net - «Ժողովուրդ» թերթը գրում է, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանն անուղակի մեղադրանքներ է ներկայացրել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Անդրադառնալով Երևանում Եղիշե Չարենցի և Մհեր Մկրտչյանի նոր արձաններին` նա ասել է, թե քաղաքապետարանի գեղարվեստական խորհուրդը չի ընդունել այդ երկու քանդակները, բայց միևնույն է, դրանք տեղադրվել են քաղաքի կենտրոնում: Բացի այդ, նա մատնանշել է. «Մենք հրաշալի քանդակագործներ ունենք` Կետիկ Բաղդասարյան, Յուրա Պետրոսյան, Օհան Պետրոսյան, Արա Շիրազ, Անդրանիկ Բաղղդասարյան, Աշոտ Բաղդասարյան և այլք, սակայն քանդակի պատվերներ ստանում են միշտ նույն` մեկ-երկու քանդակագործները. դա անընդունելի է»: «Ի դեպ, ճիշտ նույն կերպ Սերժ Սարգսյանն էր կառավարությանը մեղադրել, որ պետական գնումների համար հայտարարված մրցույթներոում հաղթում են իշխանությունների հետ այս կամ այն առնչություն ունեցողները, միշտ նույն կազմակերպությունները: Փաստորեն, նման մեղադրանք էլ հնչեցնում է Շուշան Պետրոսյանը, բայց քաղաքապետին` այլ ոլորտի հետ կապված»,-գրում է թերթը: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |