ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ. ՄՈՏ ԺԱՄԱՆԱԿՆԵՐՍ ՊԵՏՔ ՉԷ ԼՈՒՐՋ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱԿՆԿԱԼԵԼ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ

PanARMENIAN.Net - Հայաստանի եւ Ադրբեջանի դիրքորոշումների իրական մերձեցում Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ դեռեւս չկա եւ հարկավոր չէ լուրջ հաջողություններ ակնկալել հակամարտության կարգավորման գործում, ասել է Հայաստանի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Գառնիկ Իսագուլյանը, հաղորդում է «Ինտերֆաքսը»: Նրա կարծիքով, Ադրբեջանը դիտարկում է հակամարտության կարգավորման հարցը իր տարածքային ամբողջականության համատեքստում, իսկ Հայաստանը պնդում է, որ Լեռնային Ղարաբաղը հասնի ինքնուրույնության: «Չմոռանանք, որ զինադադարի մասին պայմանագիրը ստորագրել են երեք կողմերը` Ադրբեջանը, Ղարաբաղը եւ Հայաստանը, ընդ որում Հայաստանը ստորագրել է փաստաթուղթը որպես Ղարաբաղի անվտանգության երաշխավոր»,-ասել է Գ.Իսագուլյանը: Ապրիլին նախատեսվում է Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հերթական հանդիպումը, որը կդառնա ղարաբաղյան հակամարտության կարգավորման գծով 2004 թվականին սկսված «Պրահայի գործընթացի» շարունակությունը:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---