Ուկրաինայում ներկայացվել է ցեղասպանությունների պատմության առաջին դասագիրքը 3 հոկտեմբերի 2012 - 14:14 AMT PanARMENIAN.Net - Այսուհետ ուկրաինացի ուսանողները կարող են ուսոմնասիրել ցեղասպան քաղաքականության և կառավարական բռնության աղմկահարույց դեպքերը հատուկ դասագրքով: Այդ մասին հայտնում է Analitika.at.ua-ն: Հոկտեմբերի 2-ին Կիևում տեղի է ունեցել Անդրեյ Կոզիցկու «Ցեղասպանությունը և XXդ. Քաղաքացիական բնակչության զանգվածային ոչնչացման քաղաքականությունը՝ պատճառները, առանձնահատկությունները և հետևանքները» գրքի շնորհանդեսը: Այն նախատեսված է հումանիատր մասնագիտությունների ուսանողների համար: Գիրքը պատմում է Օսմանյան կայսրությունում հայերի ոչնչացման, 1932-33թ. Ուկրաինայում Գոլոդոմորի, եվրոպացի հրեաների Հոլոքոսթի, Երրորդ ռայխի կողմից գնչուների հետապնդման, ԽՍՀՄ փոքր ժողովրդների բռնի տեղահանման, Կամբոջայի 1975-78թթ. ցեղասպանության, Բալկաններում 1992-99թթ. էթնիկ զտումների, Ռուանդայի 1994թ. ցեղասպանության մասին: Գիրքն ընդգրկվել է 2012թ. Լվովի «Հրատարակիչների ֆորումի» 18 լավագույն գրքերի ցանկում: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |