Դեկտեմբերի 10-12-ը կանցկացվի «ԱրմԹեք´12 » հինգերորդ գլոբալ գործարար համաժողովը

Դեկտեմբերի 10-12-ը   կանցկացվի  «ԱրմԹեք´12 »   հինգերորդ գլոբալ գործարար համաժողովը

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 10-ից-12-ը Սիլիկոնյան հոտվում կանցկացվի «ԱրմԹեք´12 » բարձր

տեխնոլոգիաների հինգերորդ գլոբալ գործարար համաժողովը:

«ԱրմԹեքը» ՀՀ Կառավարության կողմից պաշտոնապես ճանաչվել է բարձր տեխնոլոգիաների ոլորտի գործարար համաժողով, որը նպատակ ունի աջակցել Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը՝ խթանելով միջազգային գործարար կապերի ամրապնդումը և ներդրումների աճը: Այն բացառիկ հնարավորություն է՝ ներկայացնելու հայաստանյան բարձր տեխնոլոգիաների ոլորտը միջազգային տեխնոլոգիական համայնքին և համաշխարհային մակարդակով բարձրացնելու Հայաստանի` որպես աշխարհում առավել արագ զարգացող բարձր տեխնոլոգիաների ոլորտ ունեցող երկրի վարկանիշը:

«ԱրմԹեք´12»-ին կմասնակցեն տարբեր երկրների կառավարությունների ներկայացուցիչներ, բարձր տեխնոլոգիաների ոլորտի գործարարներ, ինչպես նաև հեղինակավոր համալսարանների, գիտահետազոտական կենտրոնների և ոլորտը ներկայացնող միջազգային կազմակերպությունների ղեկավարներ Հայաստանից, ԱՄՆ-ից, Եվրոպայից, ԱՊՀ-ից և այլ երկրներից: «ԱրմԹեք Կոնգրես 2012»-ը հնարավորություն կտա նաև հայտնաբերել նոր գործարար և ներդրումային հնարավորություններ, ստեղծել նոր կապեր և մասնագիտական ընդլայնված ցանց:

Հեղինակավոր բանախոսների մասնակցությունը նոր որակ կհաղորդի համաժողովին, ինչպես նաև կբարձրացնի հետաքրքրությունը արագ զարգացող հայկական ՏՏ և բարձր տեխնոլոգիաների ոլորտների հանդեպ:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---