Ֆրանսիայի արևելքում վթարի է ենթարկվել «Միրաժ» ֆրանսիական կործանիչը![]() 3 հոկտեմբերի 2012 - 16:40 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 3-ին Ֆրանսիայի արևելքում վայր է ընկել «Միրաժ» կործանիչը: Ֆրանսիական ռազմաօդային ուժերի շտաբից հաղորդել են, որ ինքնաթիռն ընկել է Լյուքսեյի 116 ռազմական ավիաբազայից 10 կմ հեռավորության վրա` Ֆրուադկոնշ բնակավայրի մոտ: Փրկարարական ծառայությունների տվյալներով, օդաչուն մահացել է: «Միրաժը» չորրորդ սերնդի կործանիչ է: Երկար ժամանակ եղել է Ֆրանսիայի ՌՕՈւ հիմնական մարտական ինքնաթիռը, այժմ տեղի է ունենում «Ռաֆալ» կործանիչներով դրանք փոխարինելու գործընթացը, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |